Կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ)

11:10 • 12.09.16

Կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, ինչի մասին տեղեկանում ենք ET Canada-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:


Հայտնի է, որ պրեմիերային մասնկացել են հոլիվուդյան աստղեր, գլխավոր դերակատարներից 2-ը Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը, ով իր պիջակին կրել է անմոռուկ։ 


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը, որին մարմնավորում է Օսկար Այզեքը, որպես ուսանող բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի:

Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Անային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից:

Միքայելն ու Անան հանդիպելով վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
 

Ֆիլմը, որի ռեժիսորն է իռլանդացի Թերի Ջորջը, նկարահանել է Survival Pictures ընկերությունը:


Քրիստիան Բեյլը՝ կնոջ հետ  

 

 

Օսկար Այզեքը՝ կարմիր գորգին

 

 

Շառլոթ Լը Բոնը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ)