Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ

18:04 • 26.10.26

5 տարի տևած դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը արդարացրել է Մամիկոն Ասլանյանին, այս մասին հայտնել է նա` նշելով, որ անսպասելի որոշում էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ 

Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։