Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները հանդիպել են ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ. քննարկվել են դիվանագիտությանն ու դեսպանի անձնական ուղուն առնչվող հարցեր (լուսանկարներ)
Անցյալ շաբաթ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները հնարավորություն են ունեցել հանդիպելու Հայաստանում Քուվեյթի դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ Թարեք Ալի Ալ-Օրաիֆանի հետ՝ զրուցելու դիվանագիտության, դեսպանների դերի և դիվանագիտական ծառայությունում նրա անձնական ուղու մասին:

Այցելությունը շարունակվել է ֆուտբոլի դաշտում, որտեղ ուսանողները միացել են դեսպանին, մյուս գործընկեր դիվանագետներին և ընկերներին ընկերական խաղի համար՝ հիշեցնելով, որ հաճախ կապեր հաստատելու լավագույն միջոցը սպորտն է:

Դիլիջանի միջազգային դպրոցը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի դեսպանին ջերմ ընդունելության և այդ հիշարժան փորձառության համար:











