Հեգսեթն արդեն մեկ ամիս է՝ չի ստորագրում Ուկրաինա Patriot և NASAMS-ի hրթիռներ ուղարկելու մասին փաստաթղթերը. Զելենսկի
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ չի ստորագրում Ուկրաինային Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ ուղարկելու մասին փաստաթղթերը: Իր տելեգրամյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մենք սպասում ենք պարոն Հեգսեթի ստորագրությանը Patriot և NASAMS-ի հրթիռների հարցով: Ես հանձնարարել եմ կրկին քննարկել այս հարցը ամերիկյան կողմի հետ», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Նշենք, որ Patriot-ը և NASAMS-ը օգտագործվում են Ուկրաինայի օդային տարածքը պաշտպանելու, հրթիռները որսալու և օդային այլ սպառնալիքներին հակազդելու համար:













