Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու. Թորոսյան (տեսանյութ)
Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու, որոնք ներկայացրել է Արսեն Թորոսյանը իր հրապարակած տեսանյութում:
Նրա խոսքով սպասվող փոփոխությունները հետևյալն են.
- Հիփոթեքային բնակարանների սերտիֆիկատների տրամադրման ժամկետները կերկարացվեն մինչև այս տարվա վերջ
- Դրական մնացորդով հնարավոր կլինի մարել սերտիֆիկատով ձեռք բերված բնակարանի հիփոթեքը
- Ընտանիքում ծնված երեխաների հասանելիք սերտիֆիկատների ժամկետը կերկարացվի ևս 1 տարով
«Կոչ ենք անում քաղաքացիներին արագ օգտվել ծրագրից, քանի որ դրանք անվերջ չեն լինելու: Այժմ առաջարկները քննարկվում են, որից հետո նախագծերը կշրջանառվեն և հավանաբար կընդունվեն տարբեր գերատեսչությունների կողմից»,- ասել է նա:










