Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային»

21:04 • 26.10.26

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցեց այս մրցաշրջանի առաջատար «Նոայի» հետ։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Առաջին խաղակեսում Մանուել Տուլիպայի թիմը ստացավ երկու գնդակի առավելություն՝ Սանդրո Լիմայի գոլի և մրցակցի ֆուտբոլիստ Խամոյանի ինքնագոլի շնորհիվ։ Հանդիպման 81-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկո Լազետիչը։

«Արարատ-Արմենիան» այս հանդիպումից հետո 26 միավորով երկրորդն է աղյուսակում, իսկ «Նոան» կրեց առաջին պարտությունն այս մրցաշրջանում, սակայն շարունակում է գլխավորել աղյուսակը՝ 28 միավորով։

Աղբյուրը`ArmSport.am