Փեզեշքիանը մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինին

22:58 • 26.10.26

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվա է ժամանել Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակը։

Իր այցի ընթացքում Փեզեշքիանը ելույթ կունենա գագաթնաժողովում և կհանդիպի Պուտինի և միջոցառմանը մասնակցող մի շարք այլ առաջնորդների հետ։