Անկեղծ ասած՝ սա նման էր հերթական կեղծված ընտրությունների․ Թրամփը՝ Բրազիլիայի ընտրությունների մասին

23:42 • 26.10.26

Ինձ համար սա սարսափելի տեսք ուներ։ Անկեղծ ասած՝ սա նման էր հերթական կեղծված ընտրությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Բրազիլիայի ընտրությունների մասին։

«Ես կողմերից ոչ մեկին չեմ պաշտպանել, բայց ամեն ինչ շատ վատ տեսք ուներ։ Ես հետևում էի ընտրություններին, և դրանք չափազանց կոռումպացված ու սարսափելի էին թվում։
Ես Բրազիլիան չեմ ղեկավարում։ Ես ղեկավարում եմ ԱՄՆ-ն։ Ես լավ եմ վերաբերվում Լուլային, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բայց նրան տրված ժամկետի երկարաձգումը շատ տարօրինակ էր»,-նշել է նա։