«Ալ Ահլին» հաղթել է «Ալ Գարաֆային»․ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

23:50 • 26.10.26

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայի «Ալ Գարաֆայի» դեմ խաղում։

Սպերցյանը փոխանցմամբ օգնել է Այվեն Տոունիին՝ գրավելու մրցակցի դարպասը։ Հանդիպման առաջին խաղակեսում «Ալ Ահլին» հաղթում էր 1-0 հաշվով։ Սպերցյանը փոխարինվեց 64-րդ րոպեին։

Արդյունքում «Ալ Ահլին» հաղթեց Կատարը ներկայացնող թիմին 2-1 հաշվով և երրորդ տուրի հանդիպումից հետո իր ակտիվում ունի 7 միավոր։

Սա Սպերցյանի երկրորդ անընդմեջ հանդիպումն է, որում նա գոլային փոխանցում է կատարում։ Նախորդ խաղում հայ ֆուտբոլիստն աչքի էր ընկել «Ալ Խալիջի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 15 խաղում գրանցել է 3 գոլ և 7 գոլային փոխանցում՝ վաստակելով 10 արդյունավետ միավոր։

Հավելենք, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտայի գործող ձևաչափի համաձայն՝ մրցաշարը բաժանված է երկու՝ Արևմտյան և Արևելյան գոտիների, որոնցից յուրաքանչյուրում պայքարում է 16-ական թիմ: Ավանդական խմբային փուլի փոխարեն գործում է լիգայի միասնական փուլ, որտեղ ամեն ակումբ անցկացնում է 8 հանդիպում տարբեր մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում): Այս փուլի արդյունքներով յուրաքանչյուր գոտու լավագույն 8 թիմերը (16-ից 8-ը) ուղղակիորեն դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (փլեյ-օֆֆ փուլ):

Աղբյուրը`ArmSport.am