Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ Փեզեշքիան
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակներում, երկիրը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ունենալ և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքին և պարտավորություններին համապատասխան»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Երկրի նախագահը նշել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն իրականացնելու իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։














