Ես նայում եմ հայելու մեջ ու այնտեղ ծեր կնոջ տեսնում. Շեր (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի երգչուհի Շերը Today թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ ծանր է տանում ծերանալու փաստն ու վախենում է ծերությունից:
«Ես նայում եմ հայելու մեջ ու տեսնում այնտեղից ինձ պատասխան հայացք գցող ծեր կնոջ: Եվ ես անգամ պատկերացում չունեմ, թե ինչպես է նա այնտեղ հայտնվել»,- անկեղծորեն ասել է 70-ամյա Շերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երգչուհին ասել է, որ չի ցանկանում և չգիտի, թե ինչպես ընդունել ծերությունը:
«Եթե ծննդյանս տորթին 70 հատ մոմ դնեմ, կգժվեմ»,- խոստովանել է Շերը:
Հայազգի երգչուհին նաև նշել է, որ նրա Classic Cher համերգային շրջագայությունը վերջինն է լինելու:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2002թ. ի վեր Շերը մի քանի հրաժեշտի շրջագայության մասին է հայտարարել, սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, որ դրանք ամենևին էլ վերջինը չէին:













