Պետք է զգուշանանք այդ անիծված թեկնածուից. Eminem-ն իր նոր երգում քննադատել է Թրամփին (տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր Eminem-ը թողարկել է «Նախընտրական ելույթ» երգը, որտեղ հանդես է եկել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի քննադատությամբ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ութ րոպե տևողությամբ երգի ընթացքում ռեփերը Դոնալդ Թրամփին անվանում է «մարդ, որից կարելի է ամեն ինչ սպասել»:
«Համարեք ինձ վտանգավոր, բայց մենք պետք է զգուշանանք այդ անիծված թեկնածուից»,- ասվում է երգում:
Ավելի վաղ Թրամփի թեկնածության դեմ են արտահայտվել նաև այլ երաժիշտներ:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին:










