Որոշ ԲՀԿ անդամներ կողմ են քվեարկել Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին
Այսօր խորհրդարանում Կարեն Կարապետյանի ծրագրի քվեարկության ժամանակ չնայած ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը, կուսակցության որոշ անդամներ կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին: Մասնավորապես` Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ անդամ Մուրադ Գուլոյանը և ապակյա տարաների բիզնեսով զբաղվող Մելիք Մանուկյանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության մեծ մասը, որոնք կուսակցականներ չեն արդեն, ևս կողմ են քվեարկել կառավարության ծրագրին:
Հիշեցնենք, որ ծրագրի ներկայացման եզրափակման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անվանեց «Բարգավաճ Հանրապետական» կուսակցություն, որի համար ներողություն խնդրեց:










