Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ

16:38 • 16.10.26

Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԱՄՆ-ը դուրս գա տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը կբացվի», - նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։

Աքրամինիայի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, իսկ համաշխարհային տնտեսության վիճակը կբարելավվի։

«Եթե նրանք դուրս չգան, ապա մենք նրանց դուրս կմղենք», - ավելացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը։