Հարյուր տոկոսով ասում եմ, որ Ադրբեջանը ՀՀ-ի գրաված տարածքները ետ չի տալու․ Սամվել Բաբայան

21:26 • 13.11.26

Հարյուր տոկոսով ասում եմ, որ Ադրբեջանը ետ չի տալու Հայաստանից գրաված տարածքները։ Մի քանի ձոր ու տարածք կտա, որ այդ քառակուսին լրացվի, բայց գրավված հատվածները չի տա, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։

Նա նշել է, որ Ադրբեջանը Խաղաղության պայմանագիրն էլ չի ստորագրի, անգամ եթե Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, որի մեջ չի լինի Անկախության հռչակագրին հղումը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը, կամ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը, Սամվել Բաբայանը հիշեցրել է, որ ինքը դեռ 2021թ․ է ՀՀ իշխանություններին կոչ արել դուրս գալ թե այդ կառույցից, թե ԵԱՏՄ-ից։