Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն

20:29 • 17.10.26

Բուլղարիայում շարունակվում է ՈւԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ-15 հավաքականը 2-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Կոսովոյի հասակակիցներին։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարտին Սարգսյանը։

Արման Առաքելյանի թիմը վերջին՝ 3-րդ տուրում կհանդիպի Մոլդովայի հասակակիցներին։ 

Աղբյուրը`ArmSport.am