Սա դիմադրության պшտերազմ է․ մենք չենք լքի Ուկրաինան և ուկրաինացիներին․ Մակրոն

22:05 • 16.10.26

Եվրոպացիների ուղերձը հստակ է. մենք չենք լքի Ուկրաինան և ուկրաինացիներին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Սա դիմադրության պատերազմ է՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի։ Այն պահին, երբ եղել են անորոշություններ կամ որոշակի ձախողումներ, Եվրոպայի դերն է՝ ամուր կանգնել, քանի որ վտանգված են Եվրոպայի անվտանգությունը և միջազգային սկզբունքների պաշտպանությունը»,-նշել է նա։