Լեդի Գագայի նմանակը հայտնել է «Գահերի խաղում» նկարահանվելու մասին

15:59 • 21.10.16

ՌԴ Սամարա քաղաքից Ալեքսանդրա Գուսևան, որը հայտնի է դարձել որպես Լեդի Գագայի նմանակ, տեղափոխվել է Բարսելոնա ու որոշել դերասանուհի դառնալ:

 

Իմանալով «Գահերի խաղի» յոթերորդ սեզոնի քասթինգի մասին` աղջիկը որոշել է մասնակցել դրան, հաղորդում է 63.ru պորտալը:

 

«Քասթինգն անցկացվել է Բարսելոնայի ակումբներից մեկում և փակ է եղել: Բախտս բերել է, որ ծանոթս այնտեղ է եղել. հենց նա է ինձ կանչել: Փորձերը բարդ էին: Իմ պերսոնաժն առասպելական արարած է, դերը` բացասական: Սկզբից կհայտնվեմ դրվագում, իսկ մի քիչ ուշ ինձ երկրորդ պլան կհանեն»,- պատմել է Գուսևան:

 

Աղջիկն ասել է, որ աշխատանքային 1 օրվա համար իրեն 1.000 եվրո են խոստացել:

 

Александра Гусева

Լեդի Գագայի նմանակը հայտնել է «Գահերի խաղում» նկարահանվելու մասին