Դերասան Վլադիմիր Վդովիչենկովը սկանդալ է սարքել օդանավակայանում
Ռուս հայտնի դերասան Վլադիմիր Վդովիչենկովը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել «Բրիգադա» սերիալի շնորհիվ, սկանդալ է սարքել մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանի մաքսային հսկողության բաժնում:
Ինչպես հայտնում է life.ru-ն, մաքսայինի աշխատակիցը դերասանի դեմ բողոք է գրել ոստիկանություն՝ նշելով, որ Վդովիչենկովը վիրավորել է իր արժանապատվությունը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում 45-ամյա դերասանը վիրավորել է մաքսայինի աշխատակցին: Դերասանը կարծում է, որ օդանավակայանի աշխատակիցն իրեն ոչ կոռեկտ է պահել ու առանց զգուշացման ձեռք է տվել իրեն։
Տեղի ունեցածի հետևանքով աշխատակիցը բողոք է գրել ոստիկանություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել աստղին:










