Օդերևութաբանները պնդում են, որ բացահայտել են Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

23:12 • 23.10.16

Միջազգային օդերևութաբանների խումբը կարող է վերջնականապես բացահայտել Բերմուդյան եռանկյունու առեղծվածը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդների միջև ընկած 500 000 քառ. կմ տարածությունում տասնամյակներ շարունակվող անհետացումները բացահայտված չեն եղել  մինչ օրս և շատերի կողմից պարզապես զուգադիպություն են համարվել:

Բերմուդյան եռանկյունին համարվում է առնվազն 1000 մարդկանց մահվան, 75 ինքնաթիռների և հարյուրավոր նավերի անհետացման պատճառ վերջին 100 տարում:

Գիտնականներն այժմ պնդում են, որ հազարավոր չբացահայտված ծովային աղետների համար պատասխանատու են «օդային ռումբեր» ստեղծող վեցանկյուն ամպերը՝ 270 կմ/ժամ արագությամբ շարժվող քամիների հետ միասին:

Դրանք առաջացնում են փոթորիկներ, որոնք, ըստ գիտնականների, այնքան ուժեղ են, որ ինքնաթիռներն ու նավերը կարող են 1 վայրկյանում սուզել ջրում։ 


 

 

 

Օդերևութաբանները պնդում են, որ բացահայտել են Բերմուդյան եռանկյունու առեղծվածը