Տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը նրա հետ չամուսնանալն է. Կատրին Դենյովի հետաքրքիր մտքերը
20-րդ դարի համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի ծննդյան կապակցությամբ elle.ru կայքը ներկայացրել է շիկահեր գեղեցկուհու ամենաինքնատիպ մտքերը, որոնք մասամբ բացահայտում են նրա ուրույն մտածելակերպն ու աշխարհայացքը.
«Տղամարդու սերը պահպանելու լավագույն տարբերակը նրա հետ չամուսնանալն է»:
«Ինձ միշտ թվացել է, որ «մադամ» դիմելաձևն ավելորդ կնճիռ է, որը քեզ ծերացնում է 10 տարով»:
«Իտալացու գլխում միայն 2 միտք կա և դրանցից 2-րդը սպագետիի մասին է»:
«Սիրուց վախենում եմ այնպես, ինչպես որ ցավից, քանի որ սիրո հակառակ կողմում միշտ ցավն է»:
«Ի՞նչի շնորհիվ եմ պահպանում հիանալի կազմվածքը՝ ջրի, քնի ու սիրո»:
«Մի՛ վախեցեք մեծանալուց. յուրաքանչյուր տարիք իր հմայքն ունի: Անցած տարիները բերում են փորձառություն, իմաստություն, ինչպես նաև թույլ են տալիս հանգիստ ու սթափ հայացք գցել կյանքում տեղի ունեցող դեպքերին»:
«Ես մայր եմ, իսկ մայրը երբեք չի կարող միայնակ լինել»:
«Երբեք կախում մի ունեցեք ուրիշի կարծիքից: Վայելեք սեփական գեղեցկությունն ու այն ընկալեք որպես մեծ պարգև»:
«Իսկական կինը խելքի, հմայքի, բարության և հումորի զգացումի համադրությունն է: Նույնը կասեմ նաև տղամարդկանց համար»:
«Ես ինձ շատ գեղեցիկ կին չեմ համարում: Ես ինձ համարում եմ կին, ով լավ տեսք ունի՝ ի դեպ, դա ոչ միշտ է այդպես»:
«Երեխաներս կյանքում ունեցած ամենամեծ հաջողությունն են»:
«Ես երբեք չեմ բաժանվի կնճիռներիցս գեթ մեկից. դրանց համար ես շատ թանկ եմ վճարել»:
«Սեքսը յուրաքանչյուր մարդու ուղեղում դաջված մի մեծ հարցական նշան է: Այնպես որ դրա մասին խոսելու են հավերժ»:
«Ես կարող եմ նյարդային, խիստ կենտրոնացած կամ մտացրիվ լինել, սակայն ես երբեք ձանձրույթ չեմ զգում»:
«Ես շատ անգամներ եմ երջանիկ եղել. ահա և վերջ»:










