Բիլ Մյուրեյը կստանա Մարկ Տվենի անվան ամերիկյան հումորի հեղինակավոր մրցանակը

22:39 • 23.10.16

Հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյը կարժանանա հումորի ասպարեզում ամերիկյան լավագույն մրցանակին, որը նրան կհանձնվի Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան արվեստների կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամերիկացի դերասանը կիրակի կպարգևատրվի Ամերիկյան հումորի Մարկ Տվենի անվան մրցանակով: 66-ամյա դերասանը կդառնա հումորի ասպարեզում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակի 19-րդ դափնեկիրը:

Մյուրեյի ստեղծագործական վերելքը սկսվեց, երբ վերջինս նկարահանվեց «Շաբաթօրյա գիշերային կյանք» սերիալում և այլ հաջողված կատակերգություններում 1980-ականներին: Նա «Օսկարի» է առաջադրվել «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում դերակատարման համար:

Բիլ Մյուրեյը հանդես է եկել այնպիսի սիրված ֆիլմերում ինչպիսիք են «Արջամկան օրը», «Ուրվականների որսորդները», «Կոտրված ծաղիկները»:

Նախկինում հեղինակավոր մրցանակին են արժանացել նաև Ուիլ Ֆերելը, հեռուստահաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը և նախորդ տարվա դափնեկիր Էդի Մերֆին:

 

 

Բիլ Մյուրեյը կստանա Մարկ Տվենի անվան ամերիկյան հումորի հեղինակավոր մրցանակը