Շոտլանդիայում առաջարկում են ճաշել Լեո ԴիԿապրիոյի հետ` 5 ֆունտ ստերլինգի դիմաց
Շոտլանդիայում առաջարկում են մասնակցել խաղարկության և հնարավորություն ստանալ շահելու Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ ճաշելու հնարավորությունը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, հայտ ներկայացնելու համար պետք է գրանցվել և 5 ֆունտ ստերլինգ նվիրաբերել: Նվիրատվությունը ևս աննպատակ չէ. այն ուղղվելու է Էդինբուրգի նորաբաց ճաշարանին, որը կերակրում է անօթևաններին և նրանց վարձում տարբեր աշխատանքների համար:
Մրցանակի հաղթողին կհայտատարարեն նոյեմբերի 11-ին: Մրցանակն է լինելու VIP-լանչ ԴիԿապրիոյի և Շոտլանդական բիզնես մրցանակաբաշխության նախագահ սըր Թոմ Հանթերի հետ: Մրցանակը ներառում է նաև գիշերակաց և ճաշ George Hotel հյուրանոցում, ինչպես նաև շամպայն և առաջին դասով ուղևորություն:
Անցյալ տարի ավելի քան 400 000 ֆունտ ստերլինգ նվիրատվություն էր հավաքվել, որի շնորհիվ հաջողվել էր անօթևաններին կերակրել մեկ տարի շարունակ Շոտլանդիայի ողջ տարածքում:










