«Հայկական ժամանակ». Տխուր տեղեկություններ՝ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին

09:14 • 05.11.16

 

«Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում Է:

 

Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում, ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես ահազանգում են տնտեսվարողները, դա արվում է սահմանին «խիստ վերահսկողություն» սահմանելու անվան տակ։ Թե ինչ նպատակ Է հետապնդում մաքսայինի նոր աշխատաոճը, տնտեսվարողները դեռ չեն հասկացել։ Նրանց կարծիքով, մաքսավորները կամ փորձում են բարձրացնել կաշառքների «ստավկաները», կամ ուզում են արհեստական դժգոհություններ առաջացնել ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։