Չինացի ամուսինները 3.7 մետրանոց պիթոնին պահում են որպես իրենց երեխայի

19:51 • 12.11.16

Չինաստանի Հայնան նահանգում բնակվող տարեց ամուսիններն իրենց տանը 60 կգ կշռող և 3.7 մետր երկարություն ունեցող պիթոն են պահել 7 տարի շարունակ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինացի զույգը վիշապօձին պահում է  իրենց երեխայի պես` անգամ զբոսանքի տանելով սողունին բակում: 68-ամյա Շի Յիմինը, որը մսի վերամշակման գործարանի աշխատակից է եղել, պիթոնին որդեգրել է 2009-ին` փրկելով նրան անխուսափելի վախճանից:

Տղամարդու խոսքով` ձկնավաճառը օրերից մի օր իր հետ 30 սմ երկարությամբ օձ էր բերել վաճառելու իր աշխատավայրում, սակայն սողունին ոչ ոք գնել չցանկացավ: Երբ վաճառականը մտադիր էր սատկացնել սողունին, տղամարդը ինքն է որոշում գնել, արդյունքում վաճառականը նվիրում է նրան օձին:

Օձին չինացի զույգն անուն է տվել և պահում է մինչ օրս, իսկ սողունը ոչ մի տեղ փախչելու ցանկություն չի ունեցել: Չինացին օձին կերակրելու համար ծախում է իր կենսաթոշակի կեսը: Ներկայում օձը մոտ 8 հավ է ուտում 20 օրը մեկ: