Locman Italy բրենդը Հայաստանում է (տեսանյութ)

20:30 • 22.10.26

LOCMAN-ի ինքնատիպ իտալական ժամացույցներն արդեն Հայաստանում են։ 1986 թվականից LOCMAN-ը ստեղծում է ժամացույցներ՝ համադրելով իտալական դիզայնը, տեխնոլոգիական նորարարություններն ու համարձակ լուծումները։

Տիտանի և ածխածնային մանրաթելի կիրառումը, առանձնահատուկ դիզայնով հավաքածուներն ու Ducati բրենդի, Իտալիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ համագործակցությունները բրենդին հաղորդում են ուրույն բնավորություն։

LOCMAN-ը ժամանակակից իտալական ժամագործության ինքնատիպ արտահայտությունն է՝ նրանց համար, ովքեր ժամացույց ընտրելիս կարևորում են ոչ միայն որակն ու գործառույթը, այլև դիզայնը, պատմությունն ու անհատականությունը։

Խորենացի 24 հասցեում գտնվող ChronOn խանութ-սրահում այցելուները կարող են ծանոթանալ իրական իտալական ժամագործությանը։

Ավելին՝ տեսանյութում։