Մեղեդի, որն իջեցնում է սթրեսի մակարդակը (տեսանյութ)
Բոլորի մոտ լինում են լարված օրեր, երբ դժվար է լինում կենտրոնանալ և մտքերը կարգի բերել: Բրիտանական Mindlab International հետազոտական կենտրոնի մի խումբ նեյրոկենսաբաններ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել. կա մի մեղեդի, որն իջեցնում է սթրեսի մակարդակը:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, խոսքը բրիտանական Marconi Union խմբի Weightless կոմպոզիցիայի մասին է: Նեյրոկենսաբանները հետազոտության արդյունքում պարզել են, որ այս կատարումը լսելու ժամանակ հետազոտության մասնակիցների սթրեսի և ընդհանուր անհանգստության մակարդակն իջել է մոտ 65 տոկոսով:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռիթմի ամբողջական ներդաշնակության հասնելու համար այս մեղեդին ստեղծվել է ձայնային թերապևտների հետ: Մեղեդիի հնչողությունը հավասարեցնում է զարկերակի աշխատանքը, իջեցնում արյան ճնշումը և կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը:










