Վարչապետն այսօր հանդիպելու է համացանցում ակտիվ քաղաքացիների ու բլոգերների հետ

11:13 • 19.11.16

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կհանդիպի համացանցում ակտիվ օգտատերերի ու բլոգերների հետ, որոնց երեկ զանգահարել են Կարեն Կարապետյանի աշխատակազմից և հրավիրել հանդիպման` կարծիքներ փոխանակելու:

Նման հրավերներ են ստացել են բլոգերներ Տիգրան Քոչարյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Իզաբելլա Աբգարյանը:

Վերջինս Tert.am–ի հետ զրույցում հայտնեց. «Հույս ունեմ, որ կլինի կարծիքների փոխանակում, և հնարավոր կլինի փոխանցել այն ամենը, ինչի մասին գրում ենք և ինչը գտնում ենք անհրաժեշտ տեղ հասցնել: Եթե այդպես չլինի,  կլինի  հիասթափեցնող, ինչպես եղել են նախկինում, երբ ասվածը տեղ չի հասել, կամ չենք ստացել պատասխաններ ու դրանք վերածվել են պրոտոկոլային հանդիպումների»: