ՀԴԲ-ն որոշել է մեղադրանք չներկայացնել Բրեդ Փիթին երեխաների հետ դաժան վերաբերմունքի գործով
Դերասան Բրեդ Փիթի՝ իր երեխաներից մեկի հետ դաժան վերաբերմունքի մասին տեղեկատվության ստուգման արդյունքներով որոշում է կայացվել նրա դեմ մեղադրանքներ չառաջադրել և փակել այդ գործը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի հոլիվուդյան դերասանը կասկածվում էր այս տարվա սեպտեմբերին Ֆրանսիայից Լոս Անջելես ուղևորվող մասնավոր ինքնաթիռում իր 15-ամյա որդեգիր որդի Մեդոքսի հետ դաժան վերաբերմունքի համար:
Այդ միջադեպը խթան է հանդիսացել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության համար: Ջոլին ենթադրյալ միջադեպի հաջորդ օրն ամուսնալուծության դիմում է ներկայացրել:
«Թռիչքից հետո ներկայացված դիմումին արձագանքելով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն ավարտել է տեղի ունեցածի հանգամանքների ստուգումը և հետագա հետաքննություն չի անցկացնելու»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Այդ գործով ոչ մի մեղադրանք չի ներկայացվելու, հավելել է բյուրոն:
Ջոլին ավելի վաղ պնդում էր, որ ինքնաթիռում առաջացած վեճի ժամանակ Փիթը հարձակվել է Մեդոքսի վրա:










