Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի

23:24 • 23.11.16

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Rusarminfo-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսորը:

Վերջինիս խոսքով` հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայացել է ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի անդամները: Նրանց քվեարկության արդյունքում պարզ կդառնա` արդյոք ֆիլմը կառաջադրվի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին, թե ոչ:

Այդ անվանակարգում արդեն ներկայացվել է 65 կինոնկար, որոնցից կառաջադրվեն միայն 5-ը:

Կինոնկարը պամում է Ադրբեջանի Գյուրջևան գյուղի վերջին բնակչի մասին է, որը չի ցանկանում լքել իր հայրենի գյուղը և սպասում է դստեր վերադարձին, ով, ադրբեջանական կոտորածներին ականատես լինելով, հայտնվել է հոգեբուժարանում:

«Ոսկե գլոբուսի» 74-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է 2017-ի հունվարի 8-ին Լոս Անջելեսում:

 

 

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի