Օբաման Սպիտակ տանը մեդալներ է հանձնել Ռոբերտ դե Նիրոյին, Թոմ Հենքսին և այլ աստղերի (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման օրոք վերջին անգամ է շնորհել Ազատության նախագահական մեդալները կինոարվեստի, երաժշտության, սպորտի և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սպիտակ տանը կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ Օբաման ընդգծել է, որ պարգևները տրվում են այն ամերիկացիներին, որոնք գնահատելի ավանդ ունեն ազգի համախմբման ու այն դեպի առաջընթաց տանելու հարցերում:
Հայտնի է, որ այս տարի Օբամայի ձեռքից Ազատությւան նախագահական մեդալների են արժանացել հայտնի դերասաններ Թոմ Հենքսը, Ռոբերտ Ռեդֆորդը, Ռոբերտ դե Նիրոն, երգչուհի Դայանա Ռոսը, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն ու այլ հայտնիներ:

Թոմ Հենքս

Դայանա Ռոս


Ռոբերտ դե Նիրո

Էլեն ԴեՋեներես

Ռոբերտ Ռեդֆորդ

Քարիմ Աբդուլ Ջաբար


Բրյուս Սփրինգսթեն











