Հրապարակվել են «Շերլոկ» սերիալի 4-րդ եթերաշրջանի հերոսների լուսանկարները

16:41 • 24.11.16

Համացանցում հրապարակվել են բրիտանական «Շերլոկ» սերիալի չորրորդ եթերաշրջանի հերոսների լուսանկարները, հաղորդում է Entertainment Weekly-ն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հրապարակվել է վեց լուսանկար, որոնցում պատկերված են սերիալի գլխավոր հերոսները:

Աղբյուրը մանրամասնում է, որ կադրերից մեկում ցուցադրվում է Վաթսոն ամուսինների զավակը, իսկ մյուսում` գլխավոր չարագործ Քալվերթոն Սմիթը, որի հետ կպայքարի գլխավոր հերոս Շերլոկ Հոլմսը:

«Նա մեզ մոտ եղած ամենամութ չարագործն է: Հմայքի նշույլը միշտ եղել է Մորիարտիի մոտ: Չարլզ Ավգուստ Մագնուսենն ավելի շուտ անբարոյական է եղել, քան բարոյազանց: Սակայն այս հերոսն իսկական չարիք է», - հերոսին մեկնաբանել է գործադիր պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթը:

Նշվում է, որ «Շերլոկ» սերիալի չորրորդ եթերաշրջանի մեկնարկը կկայանա 2017 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

 

 

Հրապարակվել են «Շերլոկ» սերիալի 4-րդ եթերաշրջանի հերոսների լուսանկարները