Ադելը որոշ ժամանակով կդադարեցնի համերգային գործունեությունը՝ երկրորդ երեխան ունենալու համար
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտնել է, որ մի քանի տարով կդադարեցնի համերգային գործունեությունը, քանի որ պատրաստվում է երկրորդ երեխան ունենալ, հաղորդում է Huffington Post-ը:
«Կտեսնվենք մյուս կողմում: Մի քանի տարուց կվերադառնամ, ու չեք պրծնի ինձանից»,- ԱՄՆ-ում ելույթի ժամանակ նա խոստացել է երկրպագուներին:
Նշվում է, որ երգչուհու համերգը տեղի է ունեցել համաշխարհային շրջագայության շրջանակում` Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում:










