Ջեյ Զին և Բեյոնսեն տեղափոխվել են Լոս Անջելես՝ դստեր թանկարժեք ուսման համար
Երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին Նյու Յորքից տեղափոխվել են Լոս Անջելես, որպեսզի նրանց 4-ամյա դուստր Բլյու Այվին կարողանա մասնավոր դպրոց այցելել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղային ծնողների առաջնեկը հաճախում է այնպիսի դպրոց, որտեղ տարեկան վարձը 19.000 դոլար է:
Բեյոնսեին և Ջեյ Զիին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք պարտաճանաչ մասնակցում են ծնողական ժողովներին ու անձամբ են երեխային դպրոց տանում և տուն բերում:
Հայտնի է, որ նույն դպրոցում են սովորում նաև հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի երեխաները:













