Սթինգը խոստովանել է, որ ԱՄՆ է տեղափոխվել՝ նախանձ բրիտանացիների պատճառով
Բրիտանացի հայտնի երաժիշտ Սթինգը պատմել է, թե ինչու է լքել Միացյալ Թագավորությունն ու ապրելու տեղափոխվել ԱՄՆ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 65-ամյա Սթինգի խոսքով՝ պատճառը չափից շատ նախանձող բրիտանացիներն են:
«Նյու Յորքում ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Կարծում եմ՝ Անգլիայում ինձ շատ էին նախանձում»,-ասել է երաժիշտը, ում համոզմամբ՝ բիտանացիները չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ինքը, լինելով կաթնավաճառի ու վարսահարդարի որդի, կարողացել է նման բարձունքների հասնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 250 մլն դոլարի կարողության տեր Սթինգը Նյու Յորքում է ապրում բավական երկար ժամանակ, սակայն տներ ու անշարժ գույք ունի մոլորակի տարբեր անկյուններում:










