Կենդանիների քանդակներ, որոնք ստեղծվում են պոլիմերային կավից (լուսանկարներ)

19:33 • 24.11.16

Լիտվացի արվեստագետ Ռամինտան կենդանիների փոքր քանդակներ է ստեղծում պոլիմերային կավից և զարդանախշում դրանք ակրիլային ներկերով:

Վիլնյուսում բնակվող արվեստագետը Boredpanda.com-ին պատմել է, որ ինքը մանկությունն անցկացրել է Բալթիկ ծովի մոտակայքում և միշտ հիացել բնության զանազանությամբ և բարդ գեղեցկությամբ:

Նշվում է, որ լուսանկարչական կրթություն ստանալուց հետո աղջիկը սկսել է ստեղծել իր առաջին աշխատանքները`բարելավելով իր հմտություններն ու նոր գաղափարներ զարգացնելով:

«2012 թվականին վերջապես բացեցի իմ ստուդիան, որտեղ և ծնվում են իմ աշխատանքները: Միշտ նոր մոտեցումներ եմ փնտրում քանդակներ ու նկարներ ստեղծելու ժամանակ` օրիգինալ ոճի հասնելու համար պոլիմերային կավ և ակրիլային ներկեր օգտագործելով: Յուրաքանչյուր կենդանական կերպարի ստեղծումն ու զարգացումը շատ անհատական և անձնական գործընթաց է. այն սկսվում է կավի մեկ գնդիկից և սովորաբար օրեր են պահանջվում այն ավարտին հասցնելու համար: Փորձում եմ շատ զգուշորեն և մանրամասնորեն նկարազարդել քանդակները` արտացոլելով կենդանական աշխարհի ամենակարևոր հատկանիշները», - պատմել է Ռամինտան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կենդանիների քանդակներ, որոնք ստեղծվում են պոլիմերային կավից (լուսանկարներ)