Ծիծաղելի չէ հիվանդության մասին կատակելը. Լեդի Գագան աջակցել է Քանյե Ուեսթին
Լեդի Գագան իր թվիթերյան էջում բարեմաղթանքներ է հղել Քանյե Ուեսթին` ռեփերին «խիզախ և համարձակ» անվանելով շրջագայությունները դադարեցնելու և բուժվելուն ժամանակ հատկացնելու համար:
Ինչպես գրում է The Independent-ը, ամերիկացի երգչուհին նաև աջակցել է Քանյեին` երկրպագուներին կոչ անելով հարգել նրան և ծաղրական մեկնաբանություններ չանել:
«ծիծաղելի չէ կատակել մարդու հնարավոր կամ անհնար հոգեկան հիվանդության վրա: Դա զգայուն պահ է շատերի համար: Եկեք բարի և կամեցող լինենք: Թեև ես շատ հարցերում չեմ համաձայնում նրա հետ, հուսով եմ, որ հանրությունը կարեկցանք կցուցաբերի Քանյեի հանդեպ», - սոցցանցում գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հոսպիտալացվել էր նախօրեին: Նրա մոտ գերհոգնածություն և նյարդային լարվածություն էին կասկածում, բայց, ինչպես պարզվել է, երգիչը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, Քիմ Քարդաշյանը, ով Նյու Յորքում էր գտնվում, այժմ ժամանել է ամուսնու մոտ Լոս Անջելես: Նրանք Գոհաբանության տոնը մտադիր են հիվանդանոցում նշել:










