Ամենօրյա առարկաների ստվերներ, որոնք զվարճալի նկարազարդումներ են դառնում (լուսանկարներ)

20:55 • 24.11.16

Բելգիացի նկարիչ և ֆիլմմեյքեր Վինսենթ Բալը ստվերների միջոցով արվեստի գործեր է ստեղծում, որոնցում ոչ մի մութ բան չկա:

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Վինսենթը միշտ հաճույք է ստացել նկարելուց, սակայն անցած տարի նա հատուկ գործածություն է գտել իր հմտությունների համար:

«Ապրիլին, երբ աշխատում էի նոր սցենարի վրա, նկատեցի, որ թեյի բաժակը հետաքրքիր ստվեր է գցել թղթի կտորի վրա: Լուսանկարեցի այն հեռախոսով ու հրապարակեցի Facebook-ում, և անհավանականորեն շատ մարդ հավանեց այն: Դրանից հետո սկսեցի ամեն օր մեկական նկար հրապարակել: Որոշ նկարներ ստվերներով էին, երբեմն` առարկաներով, և միշտ զվարճալի իմաստով: Սա հոյակապ է. ինձ դուր է գալիս, թե ինչ արագ է ստացվում: Ես գաղափար ունեմ, իրականացնում եմ այն, հանդիսատես գտնում, և այս ամենը կես ժամից քիչ է տևում», - պատմել է Վինսենթը:

Նա նաև նշել է, որ սիրում է ազատությունը. չկան սահմանափակումներ, և կարելի է ուղղակի դիտել ստվերն ու փորձել որևէ ուրվագիծ տեսնել: