Սթիվեն Սիգալը ֆլեշմոբի շրջանակում մանեկեն է ձևացել (տեսանյութ)

16:08 • 25.11.16

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը մասնակցել է Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի շրջանակում մասնակիցները մանեկեն են ձևանում և անշարժ մնում: Տեսանյութը հրապարակվել է МегаФон բջջային օպերատորի YouTube ալիքում:

Lenta.ru-ն գրում է, որ Սիգալը հանդիպել է երկրպագուների հետ, պատասխանել մարտարվեստի վերաբերյալ հարցերին, այնուհետև ինքնագրեր բաժանելու ժամանակ մանեկեն ձևացել: Տեսահոլովակի վերջում նա անսպասելիորեն շրջում է գլուխը և ռուսերենով ասում «спасибо большое» («շատ շնորհակալություն»):

#MannequinChallenge հեշթեգով առաջին գրառումը հայտնվել է հոկտեմբերի 26-ին, որում երիտասարդները կանգնած են մանեկենների դիրքով: Գաղափարը մինչ օրս կրկնում են համացանցի այլ օգտատերեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆլեշմոբին մասնակցել են Ռոբերտ Դե Նիրոն, Թոմ Հենքսը և այլ աստղեր, Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները և Ռուսաստանի Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները:

Սթիվեն Սիգալը ֆլեշմոբի շրջանակում մանեկեն է ձևացել (տեսանյութ)