Էդի Մերֆին, Առնոլդ Շվարցենեգերն ու Դենի դե Վիտոն կնկարահանվեն նույն ֆիլմում
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Էդի Մերֆին, Առնոլդ Շվարցենեգերն ու Դենի դե Վիտոն հանդես կգան 1988թ. նկարահանված «Երկվորյակները» (Twins) ֆիլմի շարունակությունում:
Ինչպես հայտնում է NME-ն, ֆիլմի նոր տարբերակը կկոչվի «Եռյակը» (Triplets): Դրանում Մերֆին կմարմնավորի Շվարցենեգերի ու Դե Վիտոյի կերպարների կորած եղբոր դերը:
«Ներկայում մենք աշխատում ենք սցենարի վրա»,-հայտնել է ֆիլմի ռեժիսոր Այվեն Ռայթմենը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ծնվելուց հետո իրարից առանձնացված և տարիներ հետո իրար վերգտած եղբայրների մասին պատմող ֆիլմը՝ «Երկվորյակները», համաշխարհային կինովարձույթում հավաքել է 216 մլն դոլար:










