Ծովի ալիքներ, որոնք լեռների տեսք ունեն (լուսանկարներ)

17:01 • 25.11.16

Ծովն ու դրա անսահման ուժը մարդուն ստիպում է չնչին ու թույլ զգալ իրեն, երբեմն նույնիսկ սարսափեցնում է: Ավստրալացի լուսանկարիչ Լոյդ Մյուդելը մի ամբողջ ֆոտոշարք է նվիրել հաճախ լեռների տեսք ունեցող ալիքների աներևակայելի գեղեցկությանն ու վեհությանը:

«Ես միշտ հետաքրքրված եմ եղել լուսանկարչությամբ: Դրանից բացի, ամբողջ կյանքս զբաղվել եմ ալիքասահքով: Մի քանի տարի առաջ, տեսնելով ալիքներ պատկերող լուսանկարներ, որոշել եմ ինքս փորձել լուսանկարել դրանք», - պատմել է Մյուդելը Boredpanda-ին:

Նշվում է, որ Մյուդելը լուսանկարները հիմնականում արել է իր բնակավայրի մոտակայքում` ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի հարավային ափին:

«Այստեղ զանազան ալիքների մեծ տեսականի կա. դրանք բախվում են ափամերձ քարերին և ժայռերին ու գտնվում են իմ բնակարանից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա», - հավելել է լուսանկարիչը:

Մյուդելի խոսքերով` աշխատանքի ամենաբարդ մասը ճիշտ պայմաններին սպասելն է: Այնուամենայնիվ, նա անչափ երջանիկ է լինում, երբ կարողանում է լուսանկարել գեղեցիկ ալիքները համապատասխան լուսավորության ներքո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծովի ալիքներ, որոնք լեռների տեսք ունեն (լուսանկարներ)