Հայտնի է «Ավատար 2» ֆիլմի թողարկման հավանական ամսաթիվը

22:27 • 26.11.16

«Ավատար» ֆիլմը, էկրաններին հայտնվելով 7 տարի առաջ՝ ռեկորդներ սահմանեց համաշխարհային վարձույթում, որից հետո ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն սկսել է աշխատել 2–րդ մասի ուղղությամբ, որոնք պետք է դառնային մեծ ճանաչում ձեռք բերված ֆիլմի շարունակությունը:

Ինչպես գրում է The Independent-ը, մինչ օրս հայտնի չէր, թե երբ հանդիսատեսը կկարողանա դիտել երկար սպասված շարունակությունը: Այժմ 20th Century Fox կինոընկերությունը հայտնել է, որ Ջեյմս Քեմերոնի հաջորդ նախագծի պրեմիերն կկայանա 2018-ի դեկտեմբերի 20-ին: Մասնագետները ենթադրում են, որ չնշված նախագիծը կլինի հենց «Ավատար 2»-ը:

Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2009-ին` նույնպես Սուրբ Ծնունդին ընդառաջ:

Այս ամիս ավելի վաղ արված հայտարարության մեջ Քեմերոնը նշել էր, որ ցանկանում է, որ հանդիսատեսը հնարավորություն ունենա «Ավատարի» հաջորդ մասերը դիտել 3D ձևաչափով:

 

 

 

Հայտնի է «Ավատար 2» ֆիլմի թողարկման հավանական ամսաթիվը