Լուսանկարիչը Photoshop-ի միջոցով հեքիաթային աշխարհներ է «ուղարկում» իր որդուն (լուսանկարներ)

11:13 • 26.11.16

Լուսանկարիչ և թվային նկարիչ Ադրիան Սոմելինգը ֆոտոկոմպոզիցիայի, Photoshop խմբագրիչի և իր հմտությունների օգնությամբ սյուրռեալիստական պատկերներ է ստեղծում և իր որդուն «ուղարկում» հեքիաթային, երևակայական վայրեր:

Boredpanda.com-ը գրում է, որ Ադրիան Սոմելինգը երկար տարիներ զբաղվել է կերպարվեստով, բայց վերջիվերջո որոշել է, որ իր կոչումը թվային արվեստն է:

Նշվում է, որ Սոմելինգի յուրաքանչյուր աշխատանքի գլխավոր հերոսը նրա որդին է, երբեմն` հենց ինքը: Լուսանկարչի ստեղծած երևակայական աշխարհներում կարելի է թռչել ինքնաթիռի թևի վրա, ռնգեղջյուր հեծնել և սահել երկնաքերի վրայով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարիչը Photoshop-ի միջոցով հեքիաթային աշխարհներ է «ուղարկում» իր որդուն (լուսանկարներ)