Փարիզում հայտնաբերել են սկանդալային լուսանկարիչ Դեյվիդ Համիլթոնի դին  

03:01 • 26.11.16

Փարիզում իր սեփական տանը մահացած է հայտնաբերվել բրիտանացի հայտնի լուսանկարիչ Դեյվիդ Համիլթոնը: Այդ մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Համիլթոնը հայտնի է դարձել մերկ աղջիկների լուսանկարներով: Բրիտանացի լուսանկարչի աշխատանքները բազմիցս մեղադրվել են մանկական պոռնոգրաֆիայի համար:

Գործակալությունը հաղորդում է, որ 83-ամյա Համիլթոնին մահացած է հայտնաբերել նրա հարևանը: Ըստ որոշ լրատվամիջոցների տվյալների՝ լուսանկարիչն ինքնասպան է եղել:

Ավելի վաղ մի քանի նախկին մոդելներ Համիլթոնին մեղադրել էին բռնաբարության մեջ, երբ իրենք դեռ երեխա են եղել:

Փարիզում հայտնաբերել են սկանդալային լուսանկարիչ Դեյվիդ Համիլթոնի դին