Հայտնի կանայք, որոնք իրավամբ կարող են դառնալ 21-րդ դարի ոճի խորհրդանիշներ (լուսանկարներ)

13:03 • 26.11.16

Երբ խոսում ենք ոճի խորհրդանիշների մասին, սովորաբար առաջինը հիշում ենք Մերիլին Մոնրոյին, Ժաքլին Քենեդիին, Օդրի Հեփբերնին, Գրեյս Քելիին և այլոց: Հենց նրանք են կանացի գեղեցկության մարմնավորումը, որն այժմեական է նաև այսօր:


Ռուսական adme.ru կայքն առանձնացրել է մեր օրերում ապրող հայտնի կանանց, որոնք իրավամբ կարող են հավակնել 21-րդ դարի ոճի խորհրդանիշների կոչմանը:


Բլեյք Լայվլի 

Նրա կոկիկ և գեղեցիկ հարդարված «ալիքները» ստիպում են նմանեցնել նրան Հին Հոլիվուդի դիվայի: Դրան աստղը գումարում է նաև կատարյալ մինիմալիստական կերպարային հագուստներ։ Նա խոստովանել է, որ չունի ոճաբան և հագնվում է՝ իր բնազդին հետևելով:




Սառա Ջեսիկա Փարքեր

Իր դասական հագուստները Փարքերը կարողանում է հաջողությամբ համադրել ամենատարբեր յուրօրինակ աքսեսուարների հետ. կլինի դա պայուսակ, գլխարկ, թե շալ: Նրա կարծիքով՝ դրանք հագուստից պակաս կարևոր չեն:



Աննա Վինտուր

Վինտուրի հիմնական այցեքարտը համարվում են երբեք չփոփոխվող սանրվածքն ու արևային մեծ ակնոցները:



Օլիվիա Պալերմո

Օլիվիան այն քչերից է, որոնք կարողանում են որսալ ժամանակակից միտումներն ու գրագետ համադրել ամենատարբեր գույներն ու պրինտերը՝ ստեղծելով յուրահատուկ կերպարներ: 



Վիկտորիա Բեքհեմ 

Ակնոցներ, մինչև ծնկները ձգվող կիպ կիսաշրջազգեստ, աչքերի մուգ դիմահարդարում և դեմքի մշտական սառն արտահայտություն. սրանք են Վիկտորիա Բեքհեմի հիմնական այցեքարտը համարվող առանձնահատկությունները:



Դիտա ֆոն Թիզ

Հագուստի հարցում նա իր նախապատվությունը տալիս է բացառապես շրջազգեստներին և կիսաշրջազգեստներին, որոնք հիմնականում լինում են ռետրո ոճի մեջ: Դրան են գումարվում նաև սև վարսերը, ալ կարմիր շրթներկն ու աչքերի սև դիմահարդարումը, և ահա, սեքսուալ կերպարը պատրաստ է:



Ռենատա Լիտվինովա

Նրա ոճը երբեմն անվանում են բոհեմային: Դիմահարդարման հարցում նա շեշտը դնում է շուրթերի և աչքերի վրա, իսկ մազերը հարդարում է՝ թեթևակի ալիքներ հաղորդելով դրանց: Աշնանը նա իր գեղեցիկ վարսերը երբեմն թաքցնում է շալերի, իսկ ձմռանը՝ նորաձև մորթե գլխարկների տակ:



Քեյթ Միդլթոն 

Հագուստի հարցում Քեյթը հավատարիմ է մնում իսկական ազնվական կնոջ կերպարի կանոններին. ծնկներից մի փոքր վերև շրջազգեստներ, առավելագույնս քիչ աքսեսուարներ և փոքրիկ գլխարկներ, որոնք նորաձև դարձան հենց նրա շնորհիվ:



Մոնիկա Բելուչի

Ընդունված կարծիքի համաձայն՝ Մոնիկա Բելուչիի այցեքարտն են համարվում երեկոյան երկար զգեստը, ալիքաձև սև վարսերն ու չափավոր դիմահարդարումը, ինչպես նաև՝ նրա հայտնի առեղծվածային ժպիտը:




Հայտնի կանայք, որոնք իրավամբ կարող են դառնալ 21-րդ դարի ոճի խորհրդանիշներ (լուսանկարներ)