Մահացել է դերասան Ռոն Գլասը

02:59 • 27.11.16


Հայտնի ամերիկյան դերասան Ռոն գլասը, ով մեծ համբավ է ձեռք բերել «Լուսատտիկ» սերիալում, ինչպես նաև ««Սերենտինի» առաքելությունը» ֆիլմում խաղալոց հետո, մահացել է 72 տարեկան հասակում, հաղորդում է  Variety պարբերականը:

Դերասանի ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը, սակայն չի հաղորդել, թե ինչն է բերել դերասանի մահվանը:

Գլասը ծնվել է Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում, որտեղ մեծացել ու ավարտել է համալսարանը: Հոլիվուդում նրա կարերան սկսվել է 1970-ական թթ:

2002թ-ին Գլասը նկարահանվել է Ջոս Ուիդոնի «Լուսատտիկ» սերիալում:  

Մահացել է դերասան Ռոն Գլասը