Sex Pistols-ի մենեջերի որդին այրել է խմբին պատկանող 10 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ իրերի հավաքածուն

05:34 • 27.11.16

Sex Pistols խմբի հանգուցյալ մենեջեր Մալքոլմ Մաքլարենի և դիզայներ Վիվիեն Վեսթվուդի որդի Ջո Քորրը կազմակերպել է հանրահայտ բրիտանական խմբի իրերի հավաքածուի հրկիզում: Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Ի նշան երաժշտության ասպարեզում տիրող իրավիճակի նմատմամբ դժգոհության նա հրկիզել է Sex Pistols-ին պատկանող սկավառակները, հագուստը և այլ իրեր: Նրա խոսքով՝ այդ հավաքածու մոտավոր արժեքը 5-10 մլն ֆունտ սթեռլինգ է: Իրերը պատկանել են հենց Քորին:

Հրկիզման արարողությունը նա իրականացրել է Թեմզայի վրայով լողացող նավակի վրա: Այդ դեպքի տեսագրությունը կընդգրկվի փաստագրական ֆիլմում:

Քորրի խոսքով՝ «պանկը մահացած է և ժամանակն է նոր բանի մասին մտածել:  

Sex Pistols-ի մենեջերի որդին այրել է խմբին պատկանող 10 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ իրերի հավաքածուն