Ամերիկուհին ծառերի տեսքով քանդակներ է ստեղծում՝ ոգեշնչվելով Միյաձակիի ֆիլմերի կերպարներից (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակչուհի Էմիլի Քոլմանը զբաղվում է քանդակագործությամբ՝ իր աշխատանքները ստեղծելու ընթացքում ոգեշնչվելով ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակիի ֆիլմերի կերպարներից:
«Ես ստեղծում եմ ծառերի տեսքով կերպարների քանդակներ և դրանք համապատասխանաբար անվանում «Անտառի պահապան», «Անտառի ոգի», «Ամառային վիշապ» և այլն: Այսպիսով փորձում եմ ցույց տալ, որ շրջակա միջավայրի և հատկապես անտառների պաշտպանությունը մարդկության կարևորագույն խնդիրներից մեկն է», - պատմել է քանդակագործը Boredpanda-ին:
Աղջիկը նաև նշել է, որ իր աշխատանքների համար որպես հումք օգտագործում է կավ, սիլիկոն ու խեժ և վերջում ձեռքով նկարազարդում դրանք:






















