Դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը պատմել է իր հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին
Ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը պատմել է, որ իրեն երկու անգամ բռնաբարել են: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Առաջին անգամ դա արել է երիտասարդը, որի հետ հանդիպում էի, իսկ երկրորդ անգամ` բարի տերը: Այսպիսի բաների մասին չի կարելի լռել»,- գրել է Վուդը:
«Դա եղել է շատ տարիներ առաջ, և այժմ հասկանում եմ, որ դա իմ մեղքով չէ»,- հավելել է նա:
Նշենք, որ Էվան Ռեյչել Վուդը հայտնի է «Գործնական կախարդություն», «Տիեզերքի միջով» ֆիլմերից և «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալից:










