Forbes-ը հրապարակել է ամենադրամարկղային ամանորյա ֆիլմերի ցուցակը
Forbes-ը հրապարակել է Ամանորին նվիրված 25 ամենահայտնի ֆիլմերի ցուցակը: Վարկանիշում հայտնվել են այնպիսի ֆիլմեր, որոնք կինովարձույթում ամեաշատ գումարն են հավաքել:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մաքոլ Կալկինի մասնակցությամբ «Տանը մենակ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է 1990 թ-ին: Ամերիկյան վարձույթում այն հավաքել է 285,76 մլն դոլար, իսկ համաշխարհային վարձույթում՝ 476,68 մլն:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Գրինչ՝ Ամանորը առևանգողը» ֆիլմը Ջիմ Քերիի մասնակցությամբ: Ֆիլմը կարողացել է ԱՄՆ-ում հավաքել 260 մլն դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բևեռային էքսպրես» ֆիլմը, որը մեծ էկրաններ է բարձրացել 2004թ-ին: Համաշխարհային վարձույթում այն հավաքել է 306.85 մլն դոլար:
Դրան հաջորդում են «Տանը մենակ 2. Նյու-Յորքում կորածը» և «Էլֆ» ֆիլմերը:
Տասնյակը եզրափակում են «Սանտա Կլաուս», «Սանտա Կլաուս-2» , «Չորս Ամանոր» և «Սանտա Կլաուս-3» ֆիլմերը:










